Joni’s Drums Studio

Ղեկավար՝ Ջոնի Հովհաննիսյան

Biography

Նվագախումբը հիմնադրվել է 2015 թվականին A-ERA արվեստի դպրոցում: Ստուդիայի հիմնադիրներն են Ծովինար Ջիլավյանը և Ջոնի Հովհաննիսյանը, ով նաև գեղարվեստական ղեկավարն է: Նվագախումբն այսօր ունի 100 սան, որոնք մասնակցում են տարբեր միջազգային մրցույթների և զբաղեցնում գլխավոր հորիզոնականները: Կարճ ժամանակահատվածում խումբը հասցրել է մասնակցել բազմաթիվ փառատոների և համերգային ծրագրերի: 2017 թվականին դհոլի ստուդիայի սաները փայլուն ներկայացել են Քոբուլեթիում անցկացված մշակութային փառատոնին՝ արժանանալով «Գրան Պրի»-ի: 2018 թվականի նոյեմբերին Joni’s Drums Studio-ն մասնակցել է Թբիլիսիում անցկացվող «Բարեմակություն» հայ-վրացական փառատոնին: Համերգային տարատեսակ ծրագրերի շարքում առանձնանում է ստուդիայի սաների մասնակցությունը 2018 թվականի հուլիսի 8 -ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում անցկացված լեգենդների խաղին: Joni’s Drums Studio-ն հանդես էր եկել ոչ միայն ֆուտբոլային հանդիպման բացմանը, այլև խաղից հետո լեգենդար ֆուտբոլիստների մասնակցությամբ տեղի ունեցած փակ երեկույթին:

All sessions