«Սասուն» ազգային երգի-պարի համույթ

Ղեկավար՝ Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Biography

«Սասուն» ազգային երգի-պարի համույթը ստեղծվել  է Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի  նախաձեռնությամբ 1988 թ.-ին Հայաստանի  ազգային  պետական պոլիտեխնիկական համալսարանում։ Համույթն ունի ազգային-պահպանողական ուղղվածություն՝ դեպի հայկական բառն ու բանը, ազգային ծիսական արարողությունները, կենցաղը և նիստ ու կացը: Խումբը մշտապես ներկայացրել է հայ աշխարհն ու հայ մարդուն: Խումբը մասնակցել է ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս բազմաթիվ փառատոների և համերգների, արժանացել բազմաթիվ մրցանակների և մեդալների: Համույթի միջոցոցներով ստեղծվել են մի շարք ազգային ծիսակատարությունները և ավանդույթները ներկայացնող ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Վարդանանց պատերազմ», «Զատիկ», «Վարդավառ», «Տարոն աշխարհի հարսանեկան ծես», «Դրդո», «Տեր Ողորմիաեա», ինչպես նաև նկարահանվել են մի շարք ազգային պարեր և երգեր:

All sessions