ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբ

Ղեկավար՝ Մանվել Ութուջյան

Biography

ԱԻՆ նվագախումբը հիմնադրվել է 2010 թվականին ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի և ՓԾ գնդապետ Մանվել Ութուջյանի կողմից։
Նվագախումբը սեղծման օրվանից աչքի է ընկնում իր պրոֆեսիոնալությամբ և մինչ օրս այն հանրապետության առաջատարներից մեկն է։
Ստեղծման օրվանից նվագախումբն իր ուսերին է վերցրել բազմաժանր և բարդ երգացանկ, որը սիրվել է բազմահազար ունկնդիրների կողմից:
Երգացանկը հարուստ է Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի, Տիգրան Մանսուրյանի, Մելիք Մավիսակալյանի և մի շարք հայ և այլազգի մեծանուն կոմպոզիտորների ելևէջներով։
Նվագախումը մասնակցել է մի շարք պետական կարևորագույն միջոցառումների, ինչպես նաև հանդես է եկել բարեգործական միջոցառումներով ՀՀ մանկատներում և ծերանոցներում։
2017 թվականից ԱԻՆ նվագախումբը մասնակցում է ամենամյա Վերածնունդ Միջազգային փառատոնին և 3 տարի անընդմեջ չի զիջում պատվավոր առաջին հորիզոնականը։

All sessions