«Երևանյան Թմբուկներ» Թմբկահարների Խումբ

Ղեկավար՝ Մելինե Պետրոսյան

Biography

«Երևանյան թմբուկներ» խումբը հիննադրվել է 2009 թվականի հոկտեմբերին՝ «Էրեբունի-Երևան 2791» տոնակատարության շրջանակներում, Երևանի նախկին քաղաքապետ` Գագիկ Բեգլարյանի, «Շարմ» հոլդինգ ընկերության տնօրեն` Ռուբեն Ջաղինյանի և «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի համատեղ ջանքերով:

Ներկայումս խմբի կոլեկտիվը բաղկացած է երկու գեղարվեստական ղեկավարներից, ոճաբանից և 14 15-25 տարեկան թմբկահարուհիներից, ովքեր ընտրվել են տարբեր երաժշտական և հանրակրթական դպրոցներից:

2009 թվականից խումբը մասնակցում է պետական կարևորություն ունեցող բոլոր խոշոր միջոցառումներին։ Խումբը գլխավորում է ՀՀ պետական խորհրդանշանների տոնակատարության գլխավոր քայլերթը սկսած 2010 թվականից։ Թմբկահարուհիները լայն ճանաչում ունեն նաև արտերկրում։ Նրանք բազմիցս հանդես են եկել մի շարք միջազգային փառատոներին և արդեն իսկ ունեն օտարերկրյա նվագախմբերի հետ համագործակցության մեծ փորձ։ 2014 և 2017 թթ․ «Երևանյան թմբուկները» մասնակցել են Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցող «Սպասկայա Բաշնյա» միջազգային զիվորական-երաժշտական փառատոնին։ 2015-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, անցկացվող հարվածային գործիքների միջազգային փառատոնին։ 2018 թվականի մայիս ամսին տեղի է ունեցել «Երևանյան թմբուկների» եվրոպական շրջագայությունը, որը նվիրված էր Երևանի 2800-ամյա և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյաններին։ Խումբը ելույթ ունեցավ քայլերթներով և ցուցադրություններով Հունաստանի Աթենք, Իտալիայի Միլան, Ֆրանսիայի Լիոն, Վիեն և Փարիզ, Բելգիայի Բրյուսել քաղաքներում։ 2019 թվականի փետրվարի 17-21-ը խումբը հանդես եկավ Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող «IDEX 2019» զենքի և ռազմաարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին ՀՀ ԶՈՒ ԳՇ նվագախմբի և պատվո պահակային վաշտի հետ համատեղ համարով:

All sessions