
ՀՀ սամհանադրության և պետական խորհրդանշանների օրվան նվիրված “Tricolor” (Եռագույն) արագ շախմատի սիրողական առաջնության կանոնները և պայմանները:
Մրցաշարի գրանցվելու հղումը՝
https://
Մասնակիցների գրանցում
1. Շախմատի սիրողական մրցաշարերին կարող են մասնակցել ՀՀ տարածքում գտնվող բոլոր մարդիկ:
2. Մասնակիցները կարող են գրանցվել Chessify բջջային հավելվածի միջոցով հունիսի 24-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ։
3. Մրցաշարին կարող են մասնակցել 18 տարին լրացած ֆիզիկական անձինք:
4. Առաջնությանը չեն կարող մասնակցել:
• պրոֆեսիոնալ խաղացողները, ովքեր մասնակցել են որևէ պրոֆեսիոնալ մրցաշարի, ունեն 2000֊ից բարձր վարկանիշ (նման մասնակիցների բացառումը կկատարվի ՀՀ Շախմատային Ֆեդերացիայի ցուցակներով):
Մրցաշարի անցկացման փուլերը
5. Մրցաշարն անցկացվում է 2 խաղափուլով,
1) Առաջին փուլ – օնլայն մրցաշարերի իրականացում Chessify բջջային հավելվածի միջոցով,
2) Երկրորդ փուլ – Առաջին փուլի լավագույն 30 մասնակիցների առերես հանդիպում և եզրափակիչ մրցաշարի իրականացում: Մասնակիցների նույնականացումը կիրականացվի անձը հաստատող համապատասխան փաստաթղթով:
Մրցաշարի անցկացման ժամկետները
6. Մասնակիցների գրանցում – 24.06.2019թ.-02.07.2019թ. ներառյալ,
7. Օնլայն մրցաշարերի իրականացում – 03.07.2019թ.-05.07.2019թ. ներառյալ,
8. Օնլայն մրցաշարերի արդյունքների ամփոփում – 05.07.2019թ.
9. Առաջին փուլի հաղթողների առերես մրցաշարի իրականացում – 06.07.2019թ.(ք․ Երևանում):
Մրցաշարին մասնակցության գրանցում`
10. Մրցաշարերին մասնակցության գրանցումը կմեկնարկի 24.07.2019թ-ից: Մրցաշարին կարելի է գրանցվել միայն բջջային հեռախոսով՝ tricolor.am կայքում սեղմելով համապատասխան հղման վրա և անցնելով առաջարկված քայլերով կամ անմիջապես Chessify բջջային հավելվածի միջոցով՝ ընտրելով Խաղալ (Play) -> Մրցաշար (Play tournament) -> Գրանցում (Register): Գրանցվել հնարավոր է միայն մինչև 02.07.2019թ. ներառյալ:
11. Գրանցման ժամանակ խնդիրների առաջացման դեպքում, ինչպես նաև մրցաշարի հետ կապված այլ հարցերով մասնակիցները կարող են դիմել մրցաշարի կազմակերպիչներին [email protected] էլ․ հասցեով, իսկ տեխնիկական հարցերով Chessify ընկերության աշխատակիցներին [email protected] էլ․ հասցեով:
Օնլայն մրցաշար
12. Օնլայն մրցաշարերը կմեկնարկեն հուլիսի 3֊ին երեկոյան ժամը 19։00-22։00 սահմաններում Chessify բջջային հավելվածում և կշարունակեն հուլիսի 4-ին ժամը 19։00-22։00 սահմաններում, իսկ հուլիսի 5-ին առավոտյան ժամը 11։00-14։00:
13. Մրցաշարին մասնակցել հնարավոր է միայն բջջային հեռախոսի միջոցով:
14. Բոլոր խաղերի արդյունքներն ու վիճակագրությունը հասանելի կլինեն կազմակերպիչներին։
15. Օգտատերերին խաղի անցկանցման նախորդ օրը կտեղեկացվի խաղի անցկացման ժամի վերաբերյալ: Այն դեպքում, եթե սահմանված ժամին մասնակիցը չի միացել խաղին, ապա գրանցվում է պարտություն:
16. Ժամակարգը՝ 10 րոպե + 5-ական վայրկյան յուրաքանչյուր քայլից հետո, ընդ որում մասնակիցը կկրի տեխնիկական պարտություն խաղին չմիանալու և առաջիկա 1 րոպեի ընթացքում քայլ չկատարելու դեպքում:
17. Մրցաշարը կանցկացվի շվեյցարական համակարգով: Յուրաքանչյուր մասնակից կխաղա 9 պարտիա։
a. Առաջին տուրում մասնակիցները կխմբավորվեն պատահականության սկզբունքով: Յուրաքանչյուր հաղթանակած խաղի դիմաց կտրվի 1 միավոր, ոչ֊ոքիի դեպքում՝ 0.5:
b. Երկրորդ տուրից սկսած զույգերը կկազմվեն նախորդ տուրերում հավաքած միավորների հիման վրա: Յուրաքանչյուր մասնակից կխաղա նույն մրցակցի հետ միայն մեկ խաղ:
18. Առաջին փուլի լավագույն 30 մասնակիցները, ովքեր կհամապատասխանեն մրցաշարի պահանջներին, կհանդիպեն առերես եզրափակիչ փուլում։
19. Առաջին փուլի լավագույն 40 մասնակիցները պետք է մրցաշարից ավարտից հետո 3 ժամվա ընթացում [email protected] հասցեին ուղարկեն իրենց անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները, ինչպես նաև մրցաշարում իրենց կեղծանունը։
Առերես մրցաշար (եզրափակիչ)՝
20. Առերես մրցաշարերը տեղի կունենան 06.07.2019թ-ին /շաբաթ/, ք․ Երևանում (մրցման վայրը կհայտարարվի մրցաշարի առցանց մրցաշարի մեկնարկից առաջ)։
21. Առերես միջոցառման ժամանակ առկա կլինի մրցավարական կազմ (գլխավոր մրցավար, մրցավարներ)։
22. Բոլոր խաղերը վերահսկվելու են մրցավարների կողմից՝ խարդախություններ թույլ չտալու նպատակով։
23. Մրցաշարը կանցկացվի շվեցարական համակարգով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն:
24. Առաջին մրցաշարում մրցակիցները կորոշվեն վիճակահանությամբ: Յուրաքանչյուր հաղթանակած 1 միավոր է, ոչ ոքին` 0.5, իսկ պարտությունը` 0:
25. Ժամակարգը՝ 10 րոպե + 5-ական վայրկյան յուրաքանչյուր քայլից հետո:
26. Կանցկացվի 7 խաղ, որոնց ավարտից հետո հաղթողներ կճանաչվեն առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները:
27. Եթե նույն տեղի համար հավակնում են երկու մասնակից հավասար միավորներով, ապա հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով հաղթող է ճանաչվել միմյանց հետ խաղի ժամանակ: Եթե այստեղ նույնպես հավասար միավորներ են, ապա մրցակիցները կխաղան 2 բլից պարտիա (տարբեր գույնի խաղաքարերով) 5+1 ժամակարգով։ Եթե այս դեպքում նույնպես հավասար միավորներ են, ապա հաղթողը կորոշվի արմագեդոնի միջոցով, որի ժամանակ սպիտակներին տրվում է 5, իսկ սևերին՝ 4 րոպե մինչև 60֊րդ քայլ, ընդ որում, ոչ֊ոքին գրանցվում է որպես պարտություն սպիտակներին։ 60-րդ քայլից հետո յուրաքանչյուր քայլին կավելանա 2-ական վայրկյան։
28. Յուրաքանչյուր պարտրայի ավարտից հետո տրվում է 10-15 րոպե ընդմիջում:
29. Անհնարին քայլը համարվում է կատարված, երբ գործի է դրվում հակառակորդի ժամացույցը: Որից հետո, մինչ պատասխան քայլ կատարելը, հակառակորդը կարող է կանգնացնել ժամացույցը և կանչել մրցավարին: Խաղացողի կողմից առաջին անհնարին քայլի դեպքում մրցավարը հակառակորդին ավելացնում է 2 րոպե, իսկ նույն խաղացողի կողմից երկրորդ անհնարին քայլի դեպքում պարտիան համարվում է այդ խաղացողի կողմից պարտված:
30. Հակառակորդի ժամանակի սպառվելու պատճառով հաղթանակ պահանջելու համար խաղացողը պետք է կանգնեցնի ժամացույցը և տեղեկացնի մրցավարին:
31. Քայլ կատարողը կարող է ուղղել մեկ կամ մի քանի խաղաքարի դասավորություն` նախապես հայտարարելով դրա մասին: Խաղացողը կարող է իր քարերը ուղղել միայն իր քայլի ժամանակ։
32. Եթե Մրցավարը խախտում է արձանագրել, մասնակիցն իրավունք չունի վեճի մեջ մտնելու մրցավարի հետ, սակայն խաղի ավարտից հետո, կարող է բողոքարկել խաղի արդյունքները, գլխավոր մրցավարին:
33. Խաղացողներին արգելվում է խաղավայրում ունենալ բջջային հեռախոս կամ հեռահաղորդակցության այլ էլեկրոնային միջոց:
34. Հանդիսատեսները և մյուս խաղացողները չպետք է խոսեն պարտիայի մասին կամ այլ կերպ միջամտեն խաղին: Վերջիններս պարտավոր են պահպանել լռություն: Անհրաժեշտության դեպքում մրցավարը կարող է խախտողներին հեռացնել խաղավայրից:
35. Արգելվում է
1) Խաղերի ընթացքում ծխել սեղանի մոտ,
2) Խաղերի ընթացքում օգտագործել ալկոհոլ կամ հարբած ներկայանալ մրցաշարին,
3) Խաղերի ընթացքում զրուցել հանդիսատեսի կամ հակառակորդի հետ,
4) Խաղերի ընթացքում վիճել մրցավարի կամ մրցակցի հետ,
5) Խաղերի ընթացքում օգտվել բջջային հեռախոսներից:
6) Մրցաշարի ընթացքում մասնակցի փոփոխություն:
36. Այն դեպքում, երբ խաղերին մասնակցել է չհայտավորված կամ պահանջներին չբավարարող խաղացող, նա ստանում է պարտություն և հեռացվում մրցաշարից:
37. Մասնակիցների կամ վերջիններիս երկրպագուների կողմից խաղը ընդհատելու և խաղի վայրում վեճ, աղմուկ բարձրացնելու դեպքում տվյալ մասնակիցը հեռացվում է մրցաշարից:
38. Որոշումը ընդունվում է գլխավոր մրցավարի և կազմկակերպիչների կողմից,
39. Առաջնության հետ կապված մասնակիցների բողոքները քննարկվում են մրցաշարի գլխավոր մրցավարի և կազմակերպիչների կողմից՝ անմիջապես խաղի ընթացքում և կայացված որոշումները բողոքարկման ենթակա չեն:
Մասնակիցների պարգևատրում
40. Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա դրամական պարգև՝ 500,000 ՀՀ դրամի չափով։
41. Մրցաշարի կազմակերպչի կողմից առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար մասնակիցներին կտրվեն նաև գավաթներ և դիպլոմներ (A4 ֆորմատ, առանց շրջանակի):
42. Միջոցառման տեսա-լուսանկարահանում՝ ամբողջ միջոցառումը լուսանկարահանվելու է մրցաշարի կազմակերպչի կողմից և տարածվելու է ԶԼՄ-ներով։