
«Սասուն» ազգային երգի-պարի համույթ
Ղեկավար՝ Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյան
«Սասուն» ազգային երգի-պարի համույթը ստեղծվել է Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի նախաձեռնությամբ 1988 թ.-ին Հայաստանի ազգային պետական պոլիտեխնիկական համալսարանում։ Համույթն ունի ազգային-պահպանողական ուղղվածություն՝ դեպի հայկական բառն ու բանը, ազգային ծիսական արարողությունները, կենցաղը և նիստ ու կացը: Խումբը մշտապես ներկայացրել է հայ աշխարհն ու հայ մարդուն: Խումբը մասնակցել է ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս բազմաթիվ փառատոների և համերգների,…